11/05/2018 12:02
Հեյդար Ալիևը հրադադար խնդրելու խոհեմություն ունեցավ, Ադրբեջանի ժողովուրդը կարող է հույս ունենալ, որ խոհեմությունը փոխանցվում է ժառանգաբար. Տիգրան Բալայան
Ադրբեջանի ժողովուրդը կարող է հույս ունենալ, որ խոհեմությունն անցնում է ժառանգաբար, քանի որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը ժամանակին այնքան խոհեմություն ունեցավ, որ հրադադար խնդրի, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նա անդրադարձել է Հեյդար Ալիևի ծնդդյան 95-ամյակի միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արված հայտարարությանը, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ և Ադրբեջանի դրոշը բարձրանալու է Շուշիում և Ստեփանակերտում»:
«Սիմվոլիկ է, որ այս հայտարարությունն արվել է մի մարդուն նվիրված միջոցառման ժամանակ, ով նույն կերպ էր մտածում ու լիովին տապալվեց: Նույն ճակատագիրը սպասվում է նաև իր որդուն: Հայրը կանգ առնելու ու հրադադար խնդրելու բավարար խոհեմություն ունեցավ: Ադրբեջանի ժողովուրդը կարող է հույս ունենալ, որ խոհեմությունը ժառանգաբար փոխանցվում է», - նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: