11/05/2018 11:38
Կապահովվի ԵՏՄ բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին նախագիծը:
«Նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը», - ասաց Է. Նալբանդյանը:
Նա նշեց, որ որոշման նախագիծը համապատասխան ընթացակարգով համապատասխանեցված է:
«Խնդրում ենք հաստատել», - նշեց Նալբանդյանը:
«Համարում ենք ընդունված», - ասաց Նիկոլ Փաշինյանը: