11/05/2018 10:50
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0.26 դոլարով՝ մինչև 77,47 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,22 դոլարով՝ մինչև 71.36 դոլար մեկ բարելի դիմաց: