11/05/2018 13:21
Յուրա Մովսիսյանը վերադառնում է հավաքական
Մայիսի 29-ին՝ ժամը 21:00-ին՝ Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Մալթայի ընտրանու հետ, իսկ հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Ուշագրավ է, որ այդ ֆուտբոլիստների թվում է նաև Յուրա Մովսիսյանը:
Այսպիսով հավաքական են հավիրվել`
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)
Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ», Գերմանիա
Արաս Օզբիլիզ, «Շերիֆ» (Մոլդովա)
Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)
Անդրե Չալըշըր, «Գոտեբորգ» (Շվեդիա)
Յուրա Մովսիսյան, «Յուրգորդեն» (Շվեդիա)
Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)
Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)
Դավիթ Յուրչենկո, «Տոսնո» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան, «Ռոստով» (Ռուսաստան)