11/05/2018 14:34
Յուրա Մովսիսյանը դեռ չի արձագանքել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկար դադարից հետո Հայաստանի հավաքական է հրավիրել Յուրա Մովսիսյանին։
Մայիսի 29-ին՝ ժամը 21:00-ին, Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Մալթայի ընտրանու հետ, իսկ հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին, Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր։
Հրավիրվածների թվում է նաև Մովսիսյանի անունը։
Aysor.am-ի հետ զրույցում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խորհրդական Արմեն Նիկողոսյանն ասաց, որ Մովսիսյանին այսօր է ուղարկվել հրավերը և դեռ պատասխան չկա, թե արդյոք ընդունում է հրավերը։
«Դա արդեն իր որոշումն է, 23-ին սկսվում է հավաքը, կարծում եմ՝ մինչև այդ կլինի պատասխանը», - ասաց Արմեն Նիկողոսյանը։