12/05/2018 15:20
Bank of America. Կրիպտոարժույթներից օգտվում են վատ տղաները
Կրիպտոարժույթների հիմնական խնդիրը՝ ոչ թափանցիկ լինելու մեջ է, ինչն էլ սահմանափակում է դրանց կիրառմամբ հանցավոր գործունեությունները կանխելու բանկերի գործառույթը, հայտարարել է Bank of America-ի տեխնիկական տնօրեն Քեթի Բեսսանթը:
«Ինչպես վճարային համակարգ, կարծում եմ, այն խնդիրներ է ստեղծում, քանի որ բանկային պրակտիկայում ուղարկողի և ստացողի շփումները հիմնված են թափանցիկության վրա: Կրիպտոարժույթներով գործարքներն այդ գաղափարից դուրս են», - ասել է նա:
Քեթի Բեսսանքի խոսքով՝ կրիպտոարժույթների մուտքը բանկային համակարգ հնարավոր է միայն թափանցիկության երաշխիքների ապահովմամբ:
«Վատ տղաներին գտնելու գործով զբաղվելով՝ մենք հիմնվում ենք ֆինանսական համակարգում թափանցիկության վրա, իսկ կրիպտոարժույթները հակասում են դրան», - հավելել է Բեսսանթը: