12/05/2018 09:56
«Ժամանակ». Արա Նազարյանը կվերադառնա ՊՆ
«Ժամանակ» թերթը գրում է. « «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Դավիթ Տոնոյանը պատրաստվում է ՊՆ փոխնախարար վերանշանակել ԱԻ փոխնախարար Արա Նազարյանին: Արա Նազարյանը 10 տարի աշխատել է պաշտպանության փոխնախարար՝ 2007-2017թթ:
Սակայն 2017թ. նա ազատվեց ՊՆ փոխնախարարի պաշտոնից և նշանակվեց ԱԻ փոխնախարար: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառն այն էր, որ նրա և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համատեղ աշխատանքը չէր ստացվում: Դավիթ Տոնոյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո ոչինչ չի խոչընդոտի նրա՝ ՊՆ վերադարձին»: