12/05/2018 10:26
Նավթի համաշխարհային գները նվազել են
Նավթի համաշխարհային գները՝ Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում, նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0.35 դոլարով՝ մինչև 77.12 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,66 դոլարով՝ մինչև 70.70 դոլար մեկ բարելի դիմաց: