12/05/2018 12:19
Յուրա Մովսիսյանը հատուկ ֆուտբլիստ չէ. Ռուբեն Հայրապետյանը համաձայն չէ Վարդան Մինասյանի որոշման հետ (Տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքական Յուրա Մովսիսյանին հրավիրել է Վարդան Մինասյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը` պատասխանելով Aysor.am-ի հարցին:
«Յուրա Մովսիսյանը ընդամենը բազամթիվ ֆուտբոլիստներից մեկն է, նա ֆուտբոլ պետք է խաղա, թող գա խաղա, ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում՝ ով է հրավիրվում հավաքական, բայց, չգիտես ինչու, մարդիկ դրան չեն հավատում», - ասաց նա:
Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ Յուրա Մովսիսյանը «հատուկ ֆուտբոլիստ չէ»:
«Յուրան հատուկ ֆուտբոլիստ չէ, բոլոր ֆուտբոլիստներն ինձ համար հավասար են, եթե նվիրված կխաղան ազգային հավաքականում, թող գան», - ասաց նա:
ՀՖՖ նախագահն ասաց նաև, որ Վարդան Մինասյանի` հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկի հետ այդքան էլ համաձայն չէ:
«Այնտեղ ֆուտբոլիստներ կային, որ չպետք է հրավիրվեին», - ասաց նա:
Aysor.am-ի մյուս հարցին՝ Յուրան այդ ֆուտբոլիստների թվո՞ւմ է, նա պատասխանեց. «Անուններ չտամ, մի քանիսը կան, օրինակ, իմ կարծիքով, Ռումյան Հովսեփյանը պետք է հրավիրվեր»: