12/05/2018 12:25
Մեր մեջ պայման չկա ու չի էլ կարա լինի. Ռուբեն Հայրապետյանը` Վարդան Մինասյանի` պայմանով հավաքական վերադառնալու մասին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հավաքական պայմանով չի վերադարձել:
«Ես ու Վարդան Մինասյանը շատ մոտ ենք, ես իր քավորն եմ, բայց մեր մեջ պայմանավորածություն չկա, պայմաններով զրույց չի եղել», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` պատասխանոլվ հարցին, թե ճի՞շտ են խոսակցությունները, որ Մինասյանը հավաքական է հրավիրվել մի պայմանով, որ Ռուբեն Հայրապետյանը չպետք է խառնվի Մինասյանի կայացրած որոշումներին:
«Ես նրան խնդրել եմ, ասել եմ, որ ծանր ժամանակ է ու նա կարող է մեր հավաքականը ճգնաժամից հանել, նա էլ ասել է` եթե դուք գտնում եք այդպես, այդեպես կլինի, մեր մեջ պայման չկա ու չի էլ կարա լինի», - ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Նա ընդգծեց, թե իրենց մեջ հարգանք ավելին է, քան՝ մարզիչ ու ՀՖՖ նախագահ հարաբերությունները: