12/05/2018 13:03
Սերժ Սարգսյանն անընդհատ աջակցել է ֆուտբոլին ու ինձ. Ռուբեն Հայրապետյանն ակնկալում է նույնը նոր իշխանությունից
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը վստահեցնում է, որ երբևէ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին չի հրավիրել ֆուտբոլ նայելու:
«Ես անձամբ Սերժ Սարգսյանին երբևէ չեմ հրավիերլ ֆուտբոլ նայելու, ինքը ֆուտբոլի մեծ երկրպագու է եղել, նա անընդհատ եղել է ֆուտբոլի կողքին ու ինձ աջակցել», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Նա ընդգծեց, որ հիմա էլ ունեն իշխանության աջակցության խնդիրը:
«Ես կարծում եմ, որ նոր իշխանությունը կաջակցի ֆուբոլին, չի լինի մի իշխանավոր, առավել ևս, որ հարցը վերաբերում է ազգային հավաքականին, չօգնի, չի կարա էնպես լինի, որ սիրի հավաքականն այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը, բայց կարծում եմ, կսիրի», -ասաց ՀՖՖ նախագահը: