14/05/2018 14:59
ՌԴ ԿԲ-ն օգոստոսին կարող է փոխել ԱՊՊԱ-ի սակագինը
Ռուսաստանի Բանկն առաջիկա ամիսներին կարող է փոխել ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) բազային սակագները, հայտնում է «Ведомости»-ն՝ հղում անելով փաստաթղթի պատճեին:
Հաղորդվում է, որ սակագները կփոխվեն արդեն օգոստոսի 31-ին:
Այս պահին ԱՊՊԱ-ի սակագինը հաշվարկվում է շրջանին հարմարեցված բազային սակագներից: Հաշվի են առնվում շարժիչի հզորությունը, վարորդի փորձը և տարիքը: