15/05/2018 09:32
Որոշվել է 2 մարզ «տալ» ՀՅԴ-ին, մի քանիսն էլ ԲՀԿ-ին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր կամ վաղը կվճռվի նաև մարզպետների ճակատագիրը։ Այս պորտֆելները ևս կբաշխվեն կոալիցիոն սկզբունքով․ նախնական քննարկումների արդյունքում որոշվել է 2 մարզ «տալ» ՀՅԴ-ին, հավանաբար՝ Արագածոտնի և Գեղարքունիքի։ Արագածոտնում թերևս կվերանշանակվի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանը։ ԲՀԿ-ին էլ մի քանի մարզ կհասնի, առայժմ հստակ է միայն, որ Սյունիքը։ ՀՀԿ-ական մարզպետներն արդեն ստարտի վրա են՝ հեռանալուն պատրաստ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում