15/05/2018 10:05
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը պատրաստվում է հրաժարական ներկայացնել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրել է. «Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը, «Ժամանակ»-ի տեղեկություններով, պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել: Ընդ որում՝ նրա հրաժարականը պայմանավորված է ոչ այնքան ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալով, որքան քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից իրականացվող ճնշումներով: ՀՀԿ-ն որոշել է ոչ մի պարագայում չզիջել ուղղակի ընտրությունների միջոցով իր ստանձնած պաշտոնները: Հետևաբար Տարոն Մարգարյանը որոշել է վարչական շրջաններում էլ ամրապնդել իր դիրքերը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում