15/05/2018 16:20
Զինծառայող Շամխալ Պետրոսյանը ծայրահեղ ծանր վիճակում է (Տեսանյութ)
Մայիսի 13-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ ծանր վիրավորում ստացած 20-ամյա զինծառայող Շամխալ Պետրոսյանը ծայրահեղ ծանր վիճակում է, սակայն կյանքին վտանք չի սպառնում:
«Գնահատվում է ծայրահեղ ծանր: Այսօր կեսօրին տեղափոխվել է Երևանի կլինիկական հոսպիտալ: Վիրահատվել է, կրկնակի վիրահատության կարիք չունի: Կյանքին վտանգ չի սպառնում», - լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը: