15/05/2018 19:31
Կուդրինը չի դառնա «Սբերբանկի» դիտորդական խորհրդի անդամ
«Սբերբանկը» հանել է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի՝ դիտորդական իր խորհրդում ընդգրկելու թեկնածությունը, ասվում է վարկային կազմակերպության կայքում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կուդրինն անձամբ է դիմել իրեն «Սբերբանկի» դիտորդական խորհրդից դուրս թողնելու համար: Դա տեղի է ունեցել մայիսի 12-ին:
«Սբերանկում» նշել են, որ դա պայմանավորված է Ռուսաստանի Վերահսկիչ Պալատի ղեկավարի պաշտոնում Ալեքսեյ Կուդրինի թեկնածության առաջադրմամբ: