15/05/2018 15:23
Ադրբեջանի արտգործնախարարը Փարիզում Մինսկի խմբի համանախագների հետ քննարկում է Ղարաբաղյան հակամարտությունը
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկումներ է անցկացնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով, տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
«Հիմա տեղի ունեցող հանդիպմանը քննարկվում է հայ-ադրբեջանական հակամարտությունն ու Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիևը:
«Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ առարկայական բանակցություններին, որոնք ուղղված կլինեն հակամարտության հնարավորինս արագ կարգավորմանը», - ավելացրել է նա: