15/05/2018 19:08
Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի
Երգչուհի Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի: Նա, Հայաստանը ներկայացնելով ԱՄՆ-ում տեղի ունեցած Golden Dream միջազգային մրցույթ-փառատոնում և Վիեննայում տեղի ունեցած Vienna Stars միջազգային մրցույթում, գրավել է առաջին հորիզոնականը: Մարիաննա Լիման երկու մրցույթներում էլ հանդես է եկել կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի Mercy on me ստեղծագործությամբ:
Երգչուհին, ճանապարհորդելով ամբողջ աշխարհով և ծանոթանալով եվրոպական մշակույթին և ավանդույթներին, վերջերս ներկայացրել է իր «Եվրոպան իմ սրտում» գիրքը՝ եվրոպական 30 քաղաքների մասին:
Լիման պատրաստվում է գիրք գրել նաև Ամերիկայի և Ասիայի մասին:
Մարիաննա Լիման շարունակում է համագործակցել Նարինե Զարիֆյանի հետ, ում հետ այժմ աշխատում են Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր ստեղծագործության վրա: