16/05/2018 09:34
«Ժամանակ». ՀՀԿ-ն դիրքավորվում է որպես ընդդիմություն
«Ժամանակ» թերթը գրել է. «Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանը երեկ հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, հայտարարեց, թե արդարադատության նախարարի կարծիքը իրենց համար Սուրբ գիրք չէ, որ իրենք այն ընդունեն որպես վերջնական ճշմարտություն:
Այսպիսով, ՀՀԿ-ականները դիրքավորվում են որպես ընդդիմություն և լինելով մեծամասնություն թե՛ հանձնաժողովներում, թե՛ խորհրդարանում ընդհանրապես՝ կարող են տապալել կառավարության ցանկացած նախաձեռնություն»: