16/05/2018 09:52
«Ժամանակ». Երկու նոր նախարար հայտնաբերել են չարաշահումներ
«Ժամանակ» թերթը գրել է. «Հայաստանի նոր կառավարության առնվազն երկու նախարար իրենց նշանակումից հետո անցած մեկ-երկու օրվա ընթացքում արդեն հասցրել են իրենց նախորդների կողմից կատարված հարյուրավոր միլիոն դրամների չարաշահումներ հայտնաբերել:
Բազմաթիվ ապացույցների մասին զեկուցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և հիմա նոր կառավարության ղեկավարի դրսևորած քաղաքական կամքից է կախված, թե ինչ ընթացք կտրվի այդ բացահայտումներին»: