16/05/2018 09:58
«Ժողովուրդ». Պավել Սաֆարյանը հնարավոր է վերադառնա իր նախկին պաշտոնին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը կրկին վերադառնա իր հին պաշտոնին՝ դառնալով ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար:
Ի վերջո, Սաֆարյանը համարվում է եզակի պրոֆեսիոնալ կադրերից մեկը, ում «ձեռքի տակով» են ացնել նորանկախ Հայաստանի վերջին 20 տարվա պետական բյուջեները:
Սակայն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը իր կառավարությունը ձևավորելիս Սաֆարյանին աշխատանքից ազատեց:
Թերթի հարցին՝ կտեսնենք արդյոք ֆինանսների առաջին փոխնախարարի պաշտոնում, Պ. Սաֆարյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով. «Այս ընթացքում նման քննարկում տեղի չի ունեցել»: