16/05/2018 11:29
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կմեկնի Աստանա
ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին և ԵԱՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման աշխատանքային հանդիպումներին մասնակցելու նպատակով մայիսի 16-18-ը Ղազախստան է գործուղվելու Հայաստանի պատվիրակությունը:
Աստանա կմեկնեն փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ըստ վարչապետի որոշման, նրա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն պետական բյուջեով կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Աստանա են մեկնելու նաև Արմեն Ղևոնդյանն ու Անի Բադալյանը: Նրանց գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: