16/05/2018 14:50
BitMEX-ի ղեկավար Արթուր Հեյզ. Բիթքոինը տարվա վերջ կարժենա 50 հազար դոլար
Կրիպտոարժութային BitMEX բորսայի ղեկավար Արթուր Հեյզը հայտարարել է, որ մինչև 2018 թվականի ավարտը բիթքոինի արժեքը կհասնի 50 հազար դոլար ցուցանիշի: CNBC Fast Money հեռուստաալիքի եթերում հանդես գալով՝ Citigroup և Deutsche Bank կազմակերպությունների նախկին պաշտոնյան նաև մեկնաբանել է կրիպտոարժույթների փոփոխականությունը և Ասիայից մանրածախ շուկաների թրեյդերների տարածվածությունը:
Մեկնաբանելով իր կանխատեսումը՝ Հեյզը նկատել է.
«Իմ աշխատանքը կազմված է կանխատեսումներից: Դրանք կիրականանան, թե ոչ, ինձ համար կարևոր չէ»: