16/05/2018 12:21
Համանախագահների հանդիպումը Հայաստանի իշխանությունների հետ տեղի կունենա հունիսին. Բալայան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի իշխանությունների հետ տեղի կունենա հունիսին, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ինչպես համանախագահների հայտարարության մեջ էր ասված՝ հունիսին են հանդիպելու ՀՀ իշխանությունների հետ», - նշեց Տ.Բալայանը:
Հիշեցնենք, երեկ Փարիզում տեղի էր ունեցել համանախագահների հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: