Կառավարական մակարդակով ո՛չ մի առաջարկ ու քննարկում չի եղել. Վահան Արծրունին՝ Մշակույթի նախարար դառնալու առաջարկի ու ներքաղաքական զարգացումների մասին

16/05/2018 19:26

Կառավարական մակարդակով ո՛չ մի առաջարկ ու քննարկում չի եղել. Վահան Արծրունին՝ Մշակույթի նախարար դառնալու առաջարկի ու ներքաղաքական զարգացումների մասին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն արդեն մի քանի օր է՝ ստանձնել է իր գործառույթը: Նորանշանակ նախարարների մի մասը հայտնվել է քննարկումների ու երբեմն նաև քննադատությունների կիզակետում: Ոմանց զարմացնում ու ուրախացնում, ոմանց էլ զայրացնում է գերատեսչությունների ղեկավարների երիտասարդ տարիքն ու ոչ այնքան ճանաչված լինելը: Ամենաքննարկվող նախարարներից է մշակույթի բնագավառը գլխավորող Լիլիթ Մակունցը: Ի դեպ, խոսակցություններ էին շրջանառվում, որ հենց այս գերատեսչության ղեկն ի սկզբանե առաջարկվել է օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին և կոմպոզիտոր Վահան Արծրունուն, սակայն երկուսն էլ հրաժարվել են:

Aysor.am-ը ներքաղաքական վերջին իրադարձությունների, հին ու նոր նախարարների մասին զրուցել է Վահան Արծրունու հետ: 

- Պարոն Արծրունի, ընդամենը մեկ ամսում երկրում կտրուկ փոփոխություն ունեցանք՝ իշխանափոխություն, նոր կառավարություն: Սպասելի՞ էր Ձեզ համար նման շրջադարձը:

- Այն, որ նախորդ իշխանությունը սպառել էր ներքին ռեսուրսը՝ և՛ բարոյական, և՛ վարչական, և՛ ֆինանսական, ակնհայտ էր:  Ինքս բազմիցս հրապարակայնորեն զուգահեռներ եմ անցկացրել սովետական շրջանի վերջին տարիների հետ. նույն իրավիճակն էր՝ սովետական իշխանությունը սպառել էր բացարձակապես բոլոր ռեսուրսները, իշխանություն-ժողովուրդ տարանջատումն այնպիսին էր, որ այդ ճգնաժամը պետք է լուծում ստանար, ու Սովետմիությունը դադարեց գոյություն ունենալ: Իհարկե, այս պարագայում մոդելը մի քիչ ավելի փոքր է, բայց ալգորիթմը նույնն էր… Իշխանությունն այնքան «ինքնաբավ» էր, այնքան էր մեկուսացել ինքն իր մեջ, որ դա, բնականաբար, պետք է լուրջ ճգնաժամ ստեղծեր: Ու այդ ճգնաժամն իր լուծումն ստացավ: Իհարկե, չէի սպասում, որ այսպես արագ կարող էր ամեն ինչ փոխվել, բայց դե բոլոր կողմերի, նույնիսկ Հանրապետականների համար որքան արագ, այնքան լավ: Հիմա այնպիսի շրջան է, երբ իրենք պետք է վերլուծեն նախորդ տարիներն ու հետևություններ անեն:

- Բողոքի նման դրսևորումներ, շարժումներ ժամանակ առ ժամանակ եղել են, որոնք արդյունքի չեն հանգեցրել: Ըստ Ձեզ, այս անգամ ժողովրդի հաղթանակի համար ի՞նչը որոշիչ դարձավ:

- Այդ բանալին ես տեսնում եմ հանրային գիտակցության թռիչքային աճի մեջ: Այս շաբաթների ընթացքում ի հայտ եկավ քաղաքացու՝ որակապես նոր հատկանիշներով կատեգորիա: Քաղաքացի, որը մտահոգված է իր երկրի ապագայով և ի զորու է անել ընտրություն:

Նոր ձևավորվող կառավարությունում Նիկոլ Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն էր: Այդ պաշտոնում նրա ընտրությանը կո՞ղմ եք

- Գիտեք, մինչ օրս նրա քաղաքականության և քայլերի մեջ ես նույնիսկ փոքր վրիպում չեմ նկատել: Հստակ տրամաբանված, պատճառաբանված ու համակարգված մոտեցում է ցուցաբերում ցանկացած հարցում՝ սկսած քայլերթից մինչև Պուտինի հետ հանդիպումը: Չեմ տեսնում ոչ մի ներքին հակասություն, վտանգներ: Իր հայտարարած կուրսով և իր թիմով երկիրը տանում է դեպի այն տեսլականը, որի մասին բազմիցս հրապարակավ բարձրաձայնել է՝ դեպի արդարություն և դեպի երջանիկ Հայաստան:

- Ի դեպ, երկրի առաջին դեմքի քաղաքական նոր մշակույթի մասի՞ն ինչ կարծիքի եք: Խոսքս հանրության հետ «ուղիղ եթեր»-ներով շփման մասին է:

- Դա շատ ճիշտ մոտեցում է, որովհետև այստեղ իրականում ժողովրդավարական՝ լավ իմաստով տեխնոլոգիաներ են աշխատում: Քաղաքացին հասկանում է, որ երկրի ղեկավարության հետ կապը ոչ թե միջնորդված է ինստիտուցիաներով, այլ՝ ուղիղ է: Վարչապետը, դիմելով համացանցի հնարավորություններին, հայտնվում է յուրաքանչյուրիս տեսադաշտում, անձնական տարածքում: Իրեն դիմելու բազմաթիվ հնարավորություններ ունեք՝ համոզված լինելով, որ ձեր դիմումը չի անտեսվի: Արդեն այդպիսի օրինակներ կան:

- Կառավարության նոր կազմն արդեն ամբողջական է, սակայն այն միանշանակ չընդունվեց հանրության կողմից: Ոմանց համար գերատեսչությունների մեծ մասի ղեկավարները բավական երիտասարդ են: Ըստ Ձեզ՝ տարիքը կարո՞ղ է նրանց աշխատանքում խանգարող հանգամանք հանդիսանալ:

- Պարզ է, որ որոշակի փորձառության խնդիր կա: Այդ փորձառությունն այս մարդիկ չունեն, որովհետ համակարգի մեջ չեն եղել: Մի բան է, երբ դու կառավարման միջին կամ ստորին օղակներում ես հայտնվում, այլ բան, երբ համակարգի ղեկավար ես դառնում: Այստեղ ելքը մեկն է՝ համակարգը ճիշտ աշխատացնել: Եթե քո ղեկավարած համակարգի մարդիկ շարունակեն վատ աշխատել, դու իրավաբանական միջոցներ ու հնարավորություններ ունես նրանց փոխարինելու նորերով… Դուք էլ գիտեք, որ էթիկական նորմերից ելնելով լրատվամիջոցները և քննադատները սովորաբար նոր կազմավորված կառավարության դեպքում հանձ են առնում 100 օր պահպանել լռություն՝ առանց մեկնաբանություններ ու որակումներ տալու: Դեռևս մենք նյութ չունենք դատելու համար, ընդամենը ծանոթանում ենք քաղաքական նոր դեմքերին: Ենթադրություններ անելը՝ կստացվի՞ նրանց մոտ, չի՞ ստացվի, լա՞վն է, թե՞ վատը՝ պրոֆեսիոնալ մոտեցում չէ, մանկամտություն է:

- Պարոն Արծրունի, Ձեր ոլորտը վստահվել է Լիլիթ Մակունցին, ում անունն անծանոթ էր ոչ միայն հանրության մեծ մասին, այլև՝ լրագրողներին ու արվեստագետներին: Այդ հանգամանքը Ձեզ չի՞ անհանգստացնում, ինքներդ ծանո՞թ եք նորանշանակ նախարարին:

- Իրեն ծանոթ չեմ: Բայց անձնապես ճանաչել եմ և՛ Հասմիկ Պողոսյանին, և՛ Արմեն Ամիրյանին, և մյուս նախորդ նախարարներին, և ուզում եմ հատուկ ընդգծել՝ անհատականությունն այստեղ ոչ մի կապ չունի, ծանոթ լինելը կամ չլինելը ոչինչ չի որոշում: Եթե նախորդները որդեգրել են համակարգում եղած արատավոր ավանդույթները, ապա նոր նախարարը նոր նախաձեռնություններով է ներկայանում: Ըստ նախարարության ֆունկցիայի՝ նորի մի քանի վարկած կա. նախարարությունը հաստիքային արվեստի համար մնալու է որպես «դոտացիոն» խողովա՞կ, թե վերջիվերջո ճանաչելու է արվեստի դաշտն ու հիմնական իր ֆունցիան լինելու է ոչ թե բյուջեն միավորների մեջ վերաբաշխելը, այլ՝ ազգային մշակութային ծրագիր կերտելն ու այն երկրի ներսում զարգացնելը՝ երկրից դուրս պատշաճ մակարդակով ներկայացնելու հեռանկարով: Եթե աշխատանքները տարվեն հենց այդ ուղղությամբ, ապա ողջունելի է: Ու դա չէի կապի որևէ անհատի հետ, քանի որ նախարարությունն առաջին հերթին ընդամենը որոշակի քաղաքականություն ներգործելու լծակ է: Գերատեսչության ղեկավարն այս պարագայում ստորադասված է սկզբունքին:

- Ինչպե՞ս կգնահատեք Արմեն Ամիրյանի ղեկավարած մեկ ու կես տարին: Արդյոք մշակութային ոլորտը շտկելու շատ տեղ ունի այսօր:

- Եթե հիշում եք՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն արվեստի կապիտալիզացիայի հանձնարարական էր տվել: Լավ, թե վատ հանձնարարական էր՝ այլ հարց է, բայց այդ հանձնարարականի ներքո էլ մենք պետք է քննենք նախարարի աշխատանքը՝ իր վարչարարության ընթացքում իրականացրե՞լ է վերադասի հանձնարարած ծրագիրը, թե՞ ոչ: Իհարկե, չի իրականացրել, արվեստի կապիտալիզացիա տեղի չի ունեցել: Այդ դեպքում մենք ինչպե՞ս կարող ենք դրական գնահատել իր աշխատանքը… Այսքանն էլ բավական է, որպեսզի ես բացասական գնահատական տամ…

- Գո՞հ եք Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանից:

- Բայց նա ախր տապալեց այն, ինչ հնարավոր էր: Իր վերջին ելույթներում էլ ասել էր՝ պետական ամբողջ տրանսպորտը պետք է գազին անցնի: Այսինքն՝ նույնիսկ իր վերջին որոշումը նա իր օգտին է կայացրել (ծիծաղում է՝ հեղ.)… Սովորաբար, այն ղեկավարները, որոնք դուրս են մնում, հետևյալ պատճառաբանությունն են մեջբերում՝ ես այսքան բան էի ուզում անել, բայց ինձ թույլ չտվեցիք: Սա շատ թույլ փաստարկ է քաղաքականության մեջ: Եթե դու իսկապես լուրջ կառավարիչ ես, դատողության այդ մակարդակի իջնելն անթույլատրելի է: Մի խոսքով, ստացվեց այն, ինչը կանխատեսելի էր: Իրենք իրենց իշխանության ամբողջ ընթացքում երկիրը հասցրին քաղաքական ու տնտեսական ճգնաժամի, հավելյալ՝ արտագաղթը: Այս ամենը, կարծում եմ, լրջագույն քննության առարկա պետք է դառնա, որովհետև այստեղ նաև պատմական գնահատականի խնդիր կա, որով պետք է դատվի այս ամեն ինչը…

- Պարոն Արծրունի, կրկին անդրադառնալով Մշակույթի նախարարի պաշտոնին՝ խոսակցություններ են շրջանառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե այդ պաշտոնն առաջարկել է Հասմիկ Պապյանին և Ձեզ, սակայն երկուսդ էլ հրաժարվել եք: Այս տեղեկությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

- Այդ վարկածն ինձ ծանոթ է, ֆեյսբուքում անձամբ 2 ստատուս եմ տեսել՝ Մոսկվայից և Իսպանիայից: Վերջինը թարգմանվեց հայերեն: Այդ մասին իմ իմացությունը հենց այսքանով էլ սահմանափակվում է: Կառավարական մակարդակով ոչ մի առաջարկ ու քննարկում չի եղել ո՛չ ինձ հետ, ո՛չ էլ, կարծում եմ, Հասմիկ Պապյանի հետ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:34 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Այսօր, 11:29 ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք Այսօր, 11:28 Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները Այսօր, 11:26 Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Այսօր, 11:21 Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու. Քաղաքագետ Այսօր, 11:09 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով Այսօր, 11:04 «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր. Լուսանկարներ Այսօր, 11:01 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում Այսօր, 10:55 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Այսօր, 10:44 «Ամբերդ ամրոցը» փակ է այցելությունների համար, պատճառն առատ ձյունն է Այսօր, 10:37 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով Այսօր, 10:22 «Էքսկլյուզիվ է, բայց միայն ստի ու կեղծիքի համատեքստում». Ալեն Սիմոնյանի խոսնակը Hraparak.am-ն անվանել է Heqiatasac.am Այսօր, 10:17 Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից, 1-ի նկատմամբ հայտարարվել է նկատողություն Այսօր, 10:12 Դեսպան Մակունցը և AEI ավագ գիտաշխատող Ռոհաչն անդրադարձել են տարածաշրջանային կարգավորման հարցին Այսօր, 10:04 Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ն ընդունել են հրադադարի ԱՄՆ առաջարկը. Բայդեն Այսօր, 10:02 Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Այսօր, 09:51 Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսի ավտոճանապարհը փակ է, Աշոցքի տարածաշրջանում էլ բուք է Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը Այսօր, 09:21 «Հրապարակ». Գեղամ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները Այսօր, 09:17 «Հրապարակ». Աղազարյանը հետաձգել է որոշումը Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է Այսօր, 09:13 «Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը Այսօր, 09:09 «Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս 26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար 26/11/2024 19:38 Տղամարդը նռնակով սպառնացել է շտապօգնության բուժանձնակազմին (Տեսանյութ) 26/11/2024 19:26 «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»․ Գեղամ Նազարյան 26/11/2024 19:13 Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի 26/11/2024 18:59 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 26/11/2024 18:43 Վայոց ձորում, Տավուշում և Արմավիրում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ են անցկացվելու 26/11/2024 18:28 Որոնվում է Շենգավիթի բակերում մեքենաներից գողություններ կատարած երիտասարդը (Տեսանյութ) 26/11/2024 18:13 «Դադարեցրեք ռազմական գործողությունները, այլապես Լիբանանը կկործանվի»․ Բորելը կոչ է ուղղել Իսրայելին 26/11/2024 18:00 Հայաստանը դե յուրե հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և ունի ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ․ Ուշակով 26/11/2024 17:48 Շիրակի մարզում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Ճամբարակում, Սյունիքում մառախուղ է 26/11/2024 17:34 Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը, բայց ամեն ինչ անելու ենք, որ նրա իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա. Նաիրի Սարգսյան (Տեսանյութ) 26/11/2024 17:20 Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին պատգամել է հայորդիների սրտերում զորացնել աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը 26/11/2024 17:07 «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյանի հոդվածը 26/11/2024 16:52 Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել 26/11/2024 16:39 Ալեն Սիմոնյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցերի 26/11/2024 16:33 Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել 26/11/2024 16:26 Վերին Լարսում մոտ 450 հայկական բեռնատար է կուտակվել 26/11/2024 16:20 Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ 26/11/2024 16:10 Հունաստանը պատրաստվում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. ՀՀ ՊՆ-ից հունական լրատվամիջոցի հրապարակմանը չեն արձագանքել 26/11/2024 15:58 Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ․ Լուսանկարներ 26/11/2024 15:56 Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 26/11/2024 15:44 Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է 26/11/2024 15:38 Կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին (Mediahub) 26/11/2024 15:35 Արևմուտքը ձախողել է ուկրաինական հակամարտությունում, բայց նրանք չեն հանգստանա և կփորձեն քաոս ստեղծել ԱՊՀ երկրների տարածքում. Նարիշկին 26/11/2024 15:30 Եվրոպացիները պարտավոր են կատարել Իսրայելի վարչապետի դեմ ՄՔԴ-ի օրդերը, երբ դատարանը որոշեց կալանավորել Պուտինին, շատերը ծափահարեցին, իսկ ոմանք այսօր լռում են. Ժոզեպ Բորել 26/11/2024 15:19 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 26/11/2024 15:10 Հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Պապիկյան (Լուսանկարներ) 26/11/2024 15:01 Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից 26/11/2024 14:37 «Նշում եք՝ դեղերի համար մրցունակ գնագոյացում եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն». վարկային համաձայնագրի միջոցառումների ծրագրերը ևս Հրայր Թովմասյանի համար համոզիչ չեն 26/11/2024 14:09 Երեխա ժամանակից արել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել. Հովիկ Աղազարյան 26/11/2024 14:06 Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ համակարգման ներքո գործող ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային քննարկում է անցկացրել 26/11/2024 14:03 «Օպերայի բակում». ուսուցողական հեքիաթ-պատումը Աստրալային գոտի կտեղափոխի գիրքն ընթերցողներին. Արմեն Գրիգորյան (Լուսանկարներ) 26/11/2024 13:56 Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր քաղաքական վարքագծի համար պետք է կրի քաղաքական պատասխանատվություն. Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին (Տեսանյութ) 26/11/2024 13:45 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան 26/11/2024 13:39 1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին 26/11/2024 13:32 Մանկական ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս վայր դնեմ՝ առանց իրեն տեսնելու. սպասում եմ գա Մոսկվայից. Հովիկ Աղազարյան 26/11/2024 13:18 Հորդոր վարորդներին. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 26/11/2024 13:12 Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք. պատգամավորը՝ լրագրողներին (Տեսանյութ) 26/11/2024 13:04 Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան 26/11/2024 12:57 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270 000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Թովմասյան (Տեսանյութ) 26/11/2024 12:47 Կազմ ու պատրաստ ենք ցանկացած աջակցության, որը Հայաստանին կմոտեցնի եվրոպական ընտանիքին. Լեհաստանի նախագահ (Տեսանյութ) 26/11/2024 12:41 Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան 26/11/2024 12:34 ՌԴ-ն ցանկանում է դոմինանտ գործողություններ իրականացնել նաև այս տարածաշրջանում. Լեհաստանի նախագահ 26/11/2024 12:26 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, և ես կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին (Տեսանյութ) 26/11/2024 12:22 Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է. Լիանա Վանոյան 26/11/2024 12:16 Երևանում ծառը տապալվել է՝ վնասելով քաղաքացու «Range Rover» ավտոմեքենան 26/11/2024 12:14 QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 26/11/2024 12:11 LIVE. Հայաստանի ու Լեհաստանի նախագահների մամուլի ասուլիսը 26/11/2024 12:02 Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին 26/11/2024 12:00 Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով. Փաշինյան 26/11/2024 11:53 Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության առցանց մրցաշարի հաղթողներ 26/11/2024 11:46 Ամասիայում գործող պանրագործարանի արտադրական գործունեությունը մասամբ կասեցվել է. ապրանքը շուկայից հետ է կանչվել 26/11/2024 11:35 Ֆինանսների նախարարը Էդուարդ Հակոբյանի նշանակումը էական ձեռքբերում է համարել 26/11/2024 11:29 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը 26/11/2024 11:19 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 26/11/2024 11:13 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 26/11/2024 11:06 Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ 26/11/2024 11:03 Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ 26/11/2024 10:47 Ներկայացվել են սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները 26/11/2024 10:43 Գյումրիում 36 ժամ ջուր չի լինի 26/11/2024 10:40 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Երևանի բարձրադիր հատվածում՝ ձյան տեսքով 26/11/2024 10:37 Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին

Տվյալ բաժնի վերջին նյութերը