17/05/2018 13:16
Քանի դեռ մենաշնորհները հաղթահարված չեն, մենք տնտեսության որակական փոփոխության մասին չենք կարող խոսել. ՀՀ վարչապետ
Քանի դեռ մենաշնորհները հաղթահարված չեն, մենք տնտեսության որակական փոփոխության մասին չենք կարող ընդհանրապես խոսել, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տնտեսության մեջ լավատեսական սպասումներ են և պիտի կարողանանք այդ սպասումներն արդարացնել», - ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ տնտեսություն է ժառանգություն ստացել նախորդ Կառավարությունից՝ Փաշինյանն ասաց.
«Ժառանգության մասին գիտեք` մենաշնորհային տնտեսություն, որտեղ տնտեսական գործունեության հնարավորությունները սահմանափակված են եղել և հիմա արագ այդ հնարավորությունները կընդլայնենք, արդեն «դե ֆակտո» ընդլայնված են: Հիմա պետք է, որ մարդիկ համոզվեն դրանում ու պատշաճ ձևով` ներդրումների տեսքով արձագանքեն»: