17/05/2018 20:30
Ռուսական բանկերի շահույթը չորս ամսում կազմել է 537 մլրդ ռուբլի
ՌԴ բանկերը 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 537 մլրդ ռուբլի, հայտարարել է ՌԴ ԿԲ-ի փոխնախագահ Օլգա Պոլյակովան:
«Աճի միտումը շարունակվել է նաև այս տարի: Տնտեսության, կորպորատիվ հատվածի և բնակչության վարկավորումն ընդհանուր առմամբ աճում է: Աճ են գրանցում նաև բնակչության ավանդները», - ասել է նա:
Տնտեսության վարկավորումը հունվար-ապրիլ ամիսներին աճել է 3,1 տոկոսով, ընդ որում՝ մեծածախ պորտֆելն ավելացել է 5,2 տոկոսով, կորպորատիվը՝ 2,3 տոկոսով:
Ֆինիկական անձանց ավանդներն աճել են 1,7 տոկոսով՝ մինչև 26,7 տրիլիոն ռուբլի: