17/05/2018 12:22
Ստեփան Մնացականյանը վեց տարի ժամկետով նշանակվեց Վիճակագրական ծառայության կոմիտեի նախագահ
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ստեփան Մնացականյանին վեց տարի ժամկետով նշանակել Վիճակագրական ծառայության կոմիտեի նախագահ:
Նշանակվեցին նաև Վիճակագրության պետական խորհրդի անդամները:
Գագիկ Անանյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (միկրոէկոնոմիկա և տնտեսական գործունեության տեսակների բնագավառ):
Գագիկ Գևորգյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (ժողովրդագրություն և սոցիոլոգիական ոլորտի բնագավառ):
Նելլի Բաղդասարյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (բնապահպանության բնագավառ):
Վանուշ Դավթյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառ):
Լիլիթ Պետրոսյան. 2018 թվականի մայիսի 29-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (մակրոէկոնոմիկա և ֆինանսների բնագավառ):