17/05/2018 13:47
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպել է կինոլորտի և ֆիլմարտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ և տվել հանձնարարականներ
Մայիսի 16-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը հանդիպեց կինոլորտի և ֆիլմարտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ընդունելով շնորհավորանքները պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարարը ողջունեց ներկաներին և առաջարկեց անդրադառնալ ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաև «Կինոյի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ յուրաքանչյուրի կարծիքներին:
Հանդիպման ընթացքում նախարարը ծանոթացավ ֆիլմարտադրող ընկերությունների ղեկավարների, ներկայացուցիչների, ռեժիսորների, պրոդյուսերների հետ, ինչպես նաև լսեց նրանց կողմից հնչեցված ոլորտում առկա խնդիրների և առաջարկությունների մասին:
Այս համատեքստում կինոլորտի մասնագետները ներկայացրեցին «Կինոյի մասին օրենքի» նախագիծի վերաբերյալ իրենց կարծիքներն ու Հայաստանում կինոյի զարգացման տեսլականը:
Հանդիպման արդյունքում նախարար Լիլիթ Մակունցը կինոյի ոլորտի մասնագետներին առաջարկեց գրավոր ներկայացնել «Կինոյի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումներն՝ առաջիկա քննարկումների նպատակով, իսկ նախարարության աշխատակազմի համապատասխան ոլորտի պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ներկայացնել ֆիլմի նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կանոնակարգի լրամշակման վերաբերյալ առաջարկություններ: