18/05/2018 09:41
«Հրապարակ». «Ելքի» պատգամավորները հանդես կգան դատախազի հրաժարականի պահանջով
«Հրապարակ»-ը գրում է. ««Ելքը» չի հրաժարվել ո՛չ Տարոն Մարգարյանի, ո՛չ գլխավոր դատախազի, ո՛չ էլ մյուս կարևորների հրաժարականների մտքից։ ՀՀԿ-ում չեն բացառում, որ երեքշաբթի մեկնարկող քառօրյային, որի ընթացքում լսվելու է դատախազի հաշվետվությունը, «Ելք»-ի պատգամավորները հանդես գան Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով։
«Սակայն դրան հասնելը հեշտ գործ չէ․ այս դեպքում ևս պետք է քաղաքական պայմանավորվածությունները գործեն, որովհետև դատախազի հրաժարականի համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3-ի ձայնը, ընտրությունը ևս 2/3 է պահանջում՝ առանց ՀՀԿ-ի դա անել հնարավոր չէ»։
Այս պահին ՀՀԿ-ի հետ բանակցություններ ընթանո՞ւմ են թե՛ Երևանի քաղաքապետի, թե՛ դատախազի շուրջ։ «Ոչ, ոչ մի բանակցություն չկա», - ասել է ՀՀԿ-ական աղբյուրը»։