18/05/2018 10:13
«Ժողովուրդ». Հրաժարական կտա՞ Տիգրան Մուկուչյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո շատերն ակնկալում են փոփոխություններ նաև ԿԸՀ կազմում: Սա անհրաժեշտ է հատկապես խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, քանի որ ԿԸՀ գործող կազմը` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ, ասոցացվում է ընտրակեղծարարության հետ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում Տիգրան Մուկուչյանը հարցին՝ մտածո՞ւմ եք հրաժարական տալու մասին, ասել է. «Պետք է նկատի ունենանք, որ ԿԸՀ-ն կազմակերպում է ՏԻՄ ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան հունիսի 10-ին: Ինչ վերաբերում է հրաժարականին առնչվող խնդիրներին, այս պահին օրակարգում նման խնդիր առկա չէ: Կառաջանա նման խնդիր, ինչպես ցանկացած երևույթի մասին է բարձրաձայնվել, այդ մասին ևս կբարձրաձայնվի»: Նա նաև նշել է, թե չի ցանկանում քննարկել «եթե»-ներով հարցեր»: