18/05/2018 11:25
Թրամփ. ԵՄ-ն առևտրի առումով սարսափելի է վերաբերվում ԱՄՆ-ին
ԱՄՆ-ն առևտրի առումով սարսափելի վիճակում է Եվրամիության նկատմամբ, ամերիկյան ընկերությունները դեմ են առնում արգելքների, հայտարարել է Միացյալ Նահագների նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է ТАСС-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ կայացած հանդիպմանը նրան խնդրել են մեկնաբանել Եվրամիության ղեկավար Դոնալդ Տուսկի արտահայտությունները, որի խոսքով՝ «այնպիսի բարեկամների հետ», ինչպիսին ԱՄՆ-ն Է, «թշնամիներ էլ հարկավոր չեն»: Թրամփն ի պատասխան նշել է, որ կարող Է նույն բանն ասել Եվրամիության վերաբերյալ:
«Եվրամիությունն առևտրի առումով սարսափելի է վերաբերվել Միացյալ Նահանգներին, մեր աշխատողներին: Անցյալ տարի մենք ԵՄ-ի նկատմամբ ունեցել ենք 151 միլիարդ դոլարի չափով պակասուրդ»,- պնդել է Ամերիկայի ղեկավարը:
«Ճիշտն ասած, ԵՄ-ն, չհաշված Չինաստանը և մի շարք այլ երկրներ, առևտրի առումով մեզ այնքան վատ Է վերաբերվում, որքան դա հնարավոր է», - եզրափակել է նա: