19/05/2018 10:26
Հայանիստի խուլիգանության գործով խուզարկություն է ընթանում Մասիսի քաղաքապետի տանը
Հայանիստ գյուղում տեղի ունեցած խուլիգանության գործով Aysor.am-ի տեղեկություններով խուզարկություն է կատարվում Մասիսի քաղաքապետի տանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ քաղաքապետի տունը նրա հայրական տունն է, որտեղ վերջինս բնակվում է եղբոր հետ:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն Aysor.am-ին փոխանցեց, որ քրեական գործով շարունակվում են կատարվել տարբեր քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով և դրա շրջանակներում միջնորդություններ են ներկայացվել խուզարկություններ կատարելու վերաբերյալ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ պարզվել են ապրիլի 22-ին Հայանիստ գյուղում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 60-ամյա բնակիչը հրազենային վնասվածքն ստացել է Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։