19/05/2018 11:12
Վարդան Եղիազարյանն ազատվել է փոխոստիկանապետի պաշտոնից. նշանակվել են նոր փոխոստիկանապետեր
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ազատվել է աշխատանքից, այս մասին Aysor.am-ի տեղեկությունները հաստատեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նա նաև փոխանցեց, որ եղել է փոխոստիկանապետերի նշանակում, որոնց այսօր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացրել է ղեկավար կազմին:
Առաջին փոխոստինապետ է նշանակվել Արման Սարգսյանը, ով մինչ այս զբաղեցրել է քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը:
Փոխոստիկանապետ է նշանակվել նաև Հովհաննես Քոչարյանը, ով մինչ այս զբաղեցրել է ոստիկանության շտաբի պետի պաշտոնը: