19/05/2018 09:44
Նիկոլ Փաշինյանը սաստել է ՀՅԴ-ին՝ Արագածոտնի և Շիրակի մարզերը սեփականաշնորհված չեն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել ՀՅԴ-ի ցանկությունը՝ կրկին վերատիրանալ իրենց համար ավանդական Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոններին:
Փաշինյանը նախ ասել է, որ դրանք սեփականաշնորհված մարզեր չեն, և դրանից բացի, Դաշնակցությունը գրեթե 20 տարի այդ մարզերում մարզպետներ է նշանակում, սակայն այդ մարզերում իրավիճակը ոչնչով չի տարբերվում մյուսներից: Դաշնակցության համար ավանդական մարզերը ստանալը կարևոր է այն առումով, որ այդ մարզերում բոլոր պաշտոնյաները դաշնակցական են, և մտավախություն ունեն, որ ոչ դաշնակցական մարզպետը կարող է փլուզել, ապադաշնակցականացնել կուռ պետական կառավարման համակարգը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում