19/05/2018 13:33
Բավականին մեծ գումարներ են վերադարձվելու բյուջե. ԱԱԾ տնօրեն
Լուծումներ կլինեն պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու ուղղությամբ, այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Մի րոպեում չի լինելու, բայց նաև մեր աշխատանքի շնորհիվ բավականին մեծ գումարներ են վերադարձվելու բյուջե։ Այդ գումարից նաև հնարավեր կլինի ապահովել որոշ պարգևավճարներ, իսկ հետագայում արդեն ստվերի կրճատման հետևանքվ հնարավեր կլինի բարձրացնել աշխատավարձը», - հստակեցրել է ԱԱԾ տնօրենը։