19/05/2018 13:49
ԱԱԾ տնօրենը հերքել է ԱՄՆ Դաշնային բյուրոյից Հայաստան քննիչների ժամանելու մասին լուրը
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքել է տարածված տեղեկությունները, թե ԱՄՆ FBI-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները եկել են Հայաստան։
«Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի աշխատակիցներ չկան։ Դա սուտ լուր է», - այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Aysor.am-ի հարցին, հայտարարել է Վանեցյանը։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ «ԱՄՆ-ում գործեր են հարուցել Սերժ Սարգսյանի եղբայրներ Ալեքսանդր՝ Սաշիկ և Լևոն Սարգսյանների դեմ: Հետաքննիչները տեղեկություններ են հավաքում ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում՝ հարցաքննելով նրանցից տուժած գործարարներին: Ըստ նույն լուրերի, ՀԴԲ քննիչների ուշադրության կենտրոնում է նաև Հայաստանի ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, որը ևս իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ գործարարների է սնանկացրել՝ խլելով նրանց բիզնեսները և ունեցվածքը»: