19/05/2018 12:37
ԱԱԾ-ում կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու
Ազգային անվտանգության ծառայությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու վարչապետի հանձնարարությամբ, այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԱԾ նորանշանակ պետ Արթուր Վանեցյանը։
«Կառուցվածքային փոփոխություն է կատարվելու վարչապետի հանձնարարությամբ ԱԱԾ համակարգում։ Կառուցվածքը պահպանում է խորհրդային տարիների կառուցվածքը, հիմա պետք է փոխել, որ այսօրվա պահանջներին համահունչ ու արդյունավետ լուծում տանք», -հայտարարել է նա։