19/05/2018 12:51
Ավանդական կոռումպացված հիմնարկները ամբողջությամբ դադարեցրել են հակաօրինական գործունեությունները. ԱԱԾ նոր տնօրեն
Կոռուպցիայի դեմ պայքարում Ազգային անվտանգության ծառայությունը ակտիվ աշխատանք է իրականացնում, այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Ակտիվ աշխատանք է ընթանում կոռուպցիայի դեմ։ Ավանդական կոռումպացված հիմնարկները ամբողջությամբ դադարեցրել են հակաօրինական գործունեությունները», - հայտարարել է ԱԱԾ ղեկավարը՝ մատնանշելով այդ ծառայությունները՝ «մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ծառայություններ»։