20/05/2018 13:55
ՀՀ ՀՕՊ զինատեսակների շարքը կհամալրվի «Տոռ» զենիթահրթիռային համալիրներով
Մոտակա ամիսների ՀՀ հակաօդային պաշտպանության զինատեսակների շարքը կհամալրվի «Տոռ» զենիթահրթիռային համալիրներով։
«Համակարգը՝ գերժամանակակից զինաթահրթիռային համալիր է, որը ընդունակ է ավտոմատ ռեժիմով, առանց անձնակազմի միջամտության, միաժամանակյա բոլոր սպեկտրի օդային հարձակման միջոցների դեմ օդային պայքար վարելու, այդ թվում նաև գերճշգրիտ հրթիռների դեմ», - «Զինուժ» հաղորդման եթերում ասաց ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ Արթուր Պողոսյանը։