22/05/2018 19:17
Ռուսաստանի Բանկ. Գարնանը հիփոթեքային տոկոսադրույքը հասել է նվազագույնի
2018 թվականի գարնանը Ռուսաստանում հիփոթեքային տոկոսադրույքները հասել են ամենացածր մակարդակի, հայտնել է Ռուսաստանի Բանկի առաջին փոխնախագահ Քսենիա Յուդաևան՝ ելույթ ունենալով Պետդումայում:
«Գարնանը դրանք հասել են 9,64 տոկոսի», - նշել է նա:
«Էքվիֆաքս» վարկային պատմությունների բյուրոյի գնահատականով՝ հիփոթեքային տոկոսադրույքները, որոնք վերջին երկու տարում անկում էին ապրում, առաջին եռամսյակում դադարել են նվազել: