22/05/2018 11:34
Իրողություններ են փոխվել, ինչը ենթադրում է Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում. Տիգրան Բալայան
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կուրսը շարունակում է մնալ նույնը, դրա վերաբերյալ կա կոնսենսուս նաև հանրության մեջ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նա անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան.
«Նոր բան չէ, որ մենք պնդում ենք Արցախի մասնակցությունը, դա տարիներ շարունակ ասել ենք ու շարունակում ենք ասել, պարզապես այժմ իրողություններ են փոխվել և այդ մասին թե՚ վարչապետը, թե՚ այլ ձևաչափերով խոսվել է, որը ենթադրում է Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում», - ասաց Տիգրան Բալայանը: