23/05/2018 14:04
Սուտ է, ոչ մի ճշմարտություն չկա նամակում. Ամատունի Վիրաբյանը՝ իր հասցեին հնչած մեղադրանքների մասին
Սուտ է։ Ոչ մի ճշմարտություն չկա այդ նամակում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ:
Վարչական վարույթ իրականացնելու համար հիմք է հանդիսացել lragir.am-ում մայիսի 21-ին հրապարակված բաց նամակը՝ ուղղված Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:
Նամակում գիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ իրենց դժգոհություններն են արտահայտում Արխիվի տնօրենի նկատմամբ՝ մասնավորապես նշելով, որ վերջինիս և Արխիվի որոշ աշխատակիցների կողմից խախտվում են ՀՀ արխիվային օրենսդրության մի շարք նորմեր, փակ են պահվում որոշ ֆոնդեր և գործեր, արհեստական խոչընդոտներ են ստեղծվում Արխիվում հետազոտություններ իրականացնող քաղաքացիների նկատմամբ, սահմանված են Արխիվում տրամադրվող ծառայությունների գնագոյացման անհասկանալի սկզբունքներ և մեխանիզմներ:
«Միակ ճշմարտությունն այն է, որ 350 աշխատակցի մեջ 3 ազգակցական ունեմ», - մեզ հետ զրույցում ասաց Ազգային արխիվի տնօրենը:
Դա էլ, Ամատունի Վիրաբյանի խոսքով, օրենքի խախտում չի։