23/05/2018 09:49
«Հրապարակ». Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել մեր հարևանների կողմից։ Խոսքն Իրանի և Ռուսաստանի մասին է։ Բանն այն է, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող, հրապարակախոս Արմեն Գրիգորյանը «Թրանսփերենսի ինտերնեյշնլի» փորձագետն էր, այսինքն՝ Սորոսի հիմնադրամին սերտ առնչված անձ՝ հայացքներով արևմտամետ։
Ռուսներին զայրացրել է, որ «հակառուսի» են նշանակել, որը ոչ միայն բանակում չի ծառայել, այլև տնօրինելու է բանակի և ռուսական ռազմաբազաների տեղեկատվությունը։ Այս նշանակումը լավ չեն ընդունել նաև Արցախում, որտեղ կարծում են, որ չի կարելի ռուսների հետ հարաբերություն փչացնել»։