23/05/2018 09:45
«Ժամանակ». Արցախում մտահոգ են
«Ժամանակ» թերթը գրել է. «Արցախի Հանրապետության «Ժամանակի» աղբյուրները տեղեկացնում են, որ տեղի քաղաքական որոշ շրջանակներ համոզված են, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կալանքից ազատվելուց հետո կարող է մեկնել Ստեփանակերտ և այնտեղ ևս թավշյա հեղափոխություն նախաձեռնել: Արցախի իշխանությունները մտահոգություն ունեն, որ նրա հայտնվելը կարող է ապակայունացնել իրավիճակը, և հստակ երաշխիքներ են ուզում, որ կալանավայրից ազատվելուց հետո նա իրենց համար գլխացավ չի դառնա: Վտանգը ռեալ է նաև այն առումով, որ հիմա չկա Երևանի աջակցությունը»: