23/05/2018 09:59
«Ժամանակ». ՔՊ-ն մարզային կառույցներ կհիմնի բոլոր մեծ բնակավայրերում
«Ժամանակ» թերթը գրել է, որ թերթի տեղեկություններով՝ երեկ Էջմիածին են այցելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի քանի անդամներ, այդ թվում և ԱԺ նորընտիր պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը և Հովիկ Աղազարյանը:
Այդ հանդիպման ժամանակ քննարկվել է Էջմիածնում տարածքային կառույց հիմնելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը: Հանդիպմանը ներկա են գտնվել ապրիլյան հանրահավաքների ակտիվիստները:
«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները նշել են, որ առաջիկա օրերին տարածքային կառույցներ պետք է ստեղծվեն բոլոր մեծ բնակավայրերում, որտեղ դրանք մինչ այդ չեն եղել»: