23/05/2018 11:20
Պետության բյուջեին կպնել չի կարելի, իսկ մենաշնորհները վերացել են Կարեն Կարապետյանի օրոք. Միհրան Պողոսյան (Տեսանյութ)
ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի պնդմամբ՝ մենաշնորհները վերացել են Կարեն Կարապետյանի օրոք։
«Սա իմ կարծիքն է։ Չգիտեմ, գուցե տնտեսական զարգացման համար որոշակի լավ քայլեր Կարեն Կարապետյանի օրոք եղել է, վատ է եղել միգուցե, բայց այն, որ մենաշնորհների սառույցը Կարեն Կարապետյանի օրոք կոտրվեց, ես որպես տնտեսագետ և որպես իրավաբան կարող եմ փաստել», - նշեց Մ.Պողոսյանը լրագրողնեի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բանանի գնի իջեցումը մենաշնորհների վերացում է նշանակում։
Դիտարկմանը, թե արդյոք Կարապետյանի օրոք նկատե՞լ է, որ բոլոր ներմուծողներն են օրենքի առաջ հավասար և մաքազերծման ժաանակ չարաշահումներ չեն կատարվել, Պողոսյանն ասաց.
«Եթե կան այդպիսիք, որոնք որ որոշակի գործառույթներ են իրականացրել, որը օրենքին չի համապատասխանում՝ մի ապրանքը մյուսի փոխարեն են մաքսազերծել կամ ընդհանրապես չեն մաքսազերծել, ապա ես ջատագովն եմ, որ այդ բոլոր մարդիկ հայտնվեն վանդակների ներսում՝ դա կլինի ընդդիմությունից, թե իշխանությունից։ Ես մի բան գիտեմ՝ պետության բյուջեին կպնել չի կարելի»։