24/05/2018 17:05
Պրանկերներ Վովանն ու Լեքսուսը Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարին (Տեսանյութ)
Պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը՝ հայտնի որպես Վովան և Լեքսուս, կատակ են խաղացել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնի գլխին՝ զանգահարելով նրան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:
Նրանք Բ. Ջոնսոնի հետ քննարկել են Ռուսաստանի մասնակցությունը ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման, լրագրող Քսենիա Սոբչակի լոնդոնյան այցի, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին վերաբերող հարցեր:
Պրանկերները հայտնել են, որ կատակի վերջում Ջոնսոնը գլխի է ընկել, որ չի շփվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վայր է դրել լսափողը:
Մինչ այդ, նա Փաշինյանին մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է շփվել Վլադիմիր Պուտինի հետ:
«Ռուսներն ընկալում են միայն վճռականությունն ու կոշտությունը: Դրա համար դուք պետք է Պուտինին հստակ ներկայացնեք ձեր մտադրությունները, նաև այն, թե ինչպիսինն եք տեսնում Հայաստանի ապագան: Սակայն, դուք պետք է նշեք, որ դա նրա հետաքրքրությունների համար սպառնալիք չի ներկայացնում և նա դրա համար նյարդայնանալու կարիք չունի», - հայտարարել է Ջոնսոնը:
Պաշինյանին նմանակողը կատակել է, որ չէր ցանկանա Պուտինի հետ հանդիպման ժամանակ թունավորվել «Նովիչոկով»: Ի պատասխան՝ Ջոնսոնը ծիծաղել է:
Այնուհետև նա նկատել է, որ շատ կարևոր է Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմից խուսափելը: Ջոնսոնն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայում դա ոչ-ոք չի ցանկանում: