24/05/2018 20:32
Barclays-ը դիտարկում է մրցակիցների հետ միաձուլման հնարավորությունը
Բրիտանական Barclays-ը ուսումնասիրում է հիմնականում զարգացող շուկաներում աշխատող Standard Chartered-ի կամ այլ մրցակիցների հետ միաձուլման իրական հնարավորությունը:
Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Barclays-ը կազմել է լայնածավալ գործողությունների նախագիծ ՝ ի պատասխան ներդրող ակտիվիստ Էդվարդ Բրամսոնի ճնշումների, որը վերջերս դարձել է բանկի խոշորագույն բաժնետեր:
Բանկը, բացի Standard Chartered-ից, դիտարկում է նաև Deutsche Bank, Credit Suisse և սինգապուրյան DBS-ի հետ միաձուլման հնարավորությունը: