24/05/2018 16:08
Դոնալդ Թրամփը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունն առաջիկա ամիսներին կարող է լուծվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Հանրապետության 100-րդ տարելիցի առթիվ և հայտարարել, որ առաջիկա ամիսներին ակնկալում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունների ի հայտ գալը:
«Առաջիկա ամիսները հնարավորություններ կբացվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, ինչն առավել լավ հնարավորություններ կստեղծի ամերիկա-ադրբեջանական համագործակցության ընդլայնման համար: ԱՄՆ-ն անկեղծորեն ցանկանում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր համագործակցել ղարաբաղյան հակամարտության շարունակական կարգավորման համար», - մասնավորապես, ասվում է Դ. Թրամփի հեռագրում: